22:03 , 10 մարտ, 2015
Armenpress.am-ը գրում է.
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին Վիեննայում կմասնակցի ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին և հանդես կգա ելույթով: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
Նալբանդյանի ելույթը բաց կլինի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: