Իտալական պիցցան շարունակում է գրավել աշխարհը: Այժմ «Մարգարիտան» և «Կուատրո Ստադջիոնեն» գրավել են նաև ֆրանսիացիներին: Ֆրանսիայում պիցցայի սպառումն անցյալ տարի 2013 թվականի համեմատությամբ աճել է 1,2 տոկոսով:
Նման տվյալներ է հրապարակել ֆրանսիական վիճակագրական Gira Conseil ընկերությունը: Հետազոտությունը հրապարակվել է Le Parisien ամսագրում:
Ֆրանսիացները 2014 թվականի ընթացքում ավելի քան 323 տոննա պիցցա են կերել՝ գերադասելով հատկապես «Մարգարիտան» և «Կուատրո Ֆորմաջին», որոնք միջինում արժեցել են 10,54 եվրո:
