19:17 , 10 մարտ, 2015Panorama.am-ը գրում է․
2015 թվականին կարձանագրվի 10-12 տոկոս տնտեսական անկում, գնաճը կկազմի 8-10 տոկոս, իսկ ներմուծումն էլ կկրճատվի 25%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Տնտեսագետի խոսքերով` այս տարի անկում կգրանցվի նաև արդյունաբերության, շինարարության, առևտրի ոլորտներում:
Ըստ Բագրատ Ասատրյանի` քաղաքական թոհուբոհի մեջ կարծես բոլորը մոռացել են, որ մենք ունենք տնտեսություն:
«Անցած տարին փակեցինք մի կերպ, ձգելով, արդյունքում` տնտեսական ինչ-որ աճ նկատվեց, բայց աճն էլ աճ չէր: Արտադրության աճի տեմպերն անցյալ տարի զրոյական են եղել: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ պայմանավորված՝ հասարակությունում մեծացան ակնկալիքներն արտաքին առևտրի, տնտեսական աճի, ներդրումների հետ կապված, սակայն 2014 թվականի ընթացքում այդ ակնկալիքներից որևէ մեկն իրականություն չդարձավ, այլ հակառակը` 2014 թ-ին գրանցվեց տնտեսության հիմնական գործոնների անկում»,-ասաց Բ.Ասատրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ