19:11 , 10 մարտ, 2015
Armlur.am-ը գրում է․
Ադրբեջանի ռազմական դատախազությունում հայ-ադրբեջանական զորքերի շփման գիծը հատած Արսեն Բաղդասարյանի հանդեպ քննչական գործողություններն ավարտված են, իսկ գործն ուղարկված է դատարան, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմն ավելի վաղ տեղեկություններ էր տարածել, թե իբր դեկտեմբերի 26-ին ադրբեջանական զինուժը կանխել է Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, որի արդյունքում պրոֆեսիոնալ զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերեվարվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ