21:37 , 10 մարտ, 2015
1. Մի փորձեք մաշկը վնասելու աստիճան մաքրել այն: Ընտրեք այնպիսի միջոց, որը կազատի յուղոտ փայլից և կխոնավեցնի մաշկը:
2. Ամռանը յուղոտ փայլը կարող է լինել ուլտրամանուշակագույն ճառագայթների արդյունք, ուստի շատ կարևոր է օգտագործել արևապաշտպան միջոց: Կարող եք այն կիրառել դիմահարդարվելուց առաջ:
3. Շատ հաստ տոնային քսուկը կարող է ծածկել մաշկի ծակոտիները և խթանել չափից դուրս շատ յուղի արտադրությունը, ուստի ընտրեք թեթև տոնային քսուկներ: Կարող եք օգտագործել նաև հանքային դիմափոշի, որը սպունգի պես կներքաշի ողջ ճարպը:
4. Ոգելից խմիչքն ու կծու ուտելիքը կարող են ուրախացնել ձեզ ընդամենը մեկ օր, իսկ առավոտյան կնկատեք դրանց բացասական հետևանքները` յուղոտ մաշկ, կարմրություն, կորյակներ: Մաշկի վիճակը բարելավելու համար ձեր սննդակարգը հագեցրեց վիտամին A պարունակող մթերքներով:
5. Գիշերային քսուկը փոխարինեք ավելի թեթև միջոցով: Կարող եք քսուկի փոխարեն ընտրել լոսյոն:
6. Եթե օրվա ընթացքում դեմքին յուղոտ փայլ է հայտնվում, մի փորձեք այն ծածկել դիմափոշու շերտով: Դա ավելի կնպաստի յուղոտ փայլի առաջանալուն: