Նիլ Մուժնիեկս. Հայաստանը պետք է ավելացնի ջանքերը մարդու իրավունքների և գենդերային հավասարության ապահովման հարցում


18:10 , 10 մարտ, 2015

Նիլ Մուժնիեկս. Հայաստանը պետք է ավելացնի ջանքերը մարդու իրավունքների և գենդերային հավասարության ապահովման հարցումPanorama.am-ը գրում է․

Հայաստանում մարդու իրավունքների տեսանկյունից գենդերային անհավասարությունը և կանանց նկատմամբ գործադրվող բռնության դեպքերը մտահոգության առիթ են տալիս: Այս մասին հայտնել է ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը` նախորդ տարի Հայաստան կատարած այցի արդյունքները ամփոփող իր զեկույցում: 

Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի գնահատմամբ` 2013 թվականին գենդերային հավասարության խնդիրներին վերաբերվող գործողությունների ծրագրերի, Կանանց և տղամարդականց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին օրենքի ընդունումը ճիշտ ուղղությամբ ձեռնարկված քայլեր են, սակայն գենդերային կողմանակալությունը դեռ խոչընդոտում է կանանց հնարավորությունների արդյունավետ կերպով ավելացմանը: 

Այս համատեքստում հանձնակատարը առաջարկում է խտրականության բոլոր դրսևորումները վերացնել դպրոցական ծրագրերից, ընդունել դաշտը կարգավորող համապարփակ օրենք և ավելացնել հանրային ու քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությունը: 

«Կարևոր է, որ քաղաքական և համայնքային գործիչների ուղերձներն այս հարցում միանշանակ լինեն, կանանց նկատմամբ բռնությունը երբեք չի կարող ընդունելի լինել: Միևնույն ժամանակ, դատական իշխանություններն ու իրավապահ ոլորտի ծառայողները պետք է վերապատրաստվեն, որպեսզի առավել լավ հայտնաբերեն, քննեն և քրեական հետապնդման ենթարկեն կանանց նկատամաբ բռնությանը վերաբերող գործերը` համապատասխան պատժի ենթարկելով իրավախախտներին»,- նշել է հանձնակատարը: 

Դատական ոլորտի բարեփոխումների մասով հանձնակատարը կարևոր է համարում, որ ընթացիկ բարեփոխումները պետք է ծառայեցվեն անկախ, անկողմնակալ և արդյունավետ դատական համակարգ ստեղծելուն: Քրեական արդարադատության համակարգում դատախազության դեռեւս գերիշխող դիրքին անդրադառնալով` Մուժնիեկսը նկատում է, որ պետք է ապահովել կողմերի հավասարություն, ամրապնդել իրավաբանական օգնության հասանելիությունը և վերահսկել նախնական կալանքի հաճախ կիրառման պրակտիկան` հիմնականում նախապատվությունը տալով անմիջական ազատազրկում չենթադրող այլ պատժամիջոցներին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ