Ռուս գիտնականները գիտափորձ են իրականացնել, ինչի արդյունքում պարզել են, որ երաժշտությունն օգնում է հաղթահարել դեպրեսիան:
Նրանք ապացուցել են երաժշտության օգտակար հատկությունները: Փորձն իրականացվել է կամավորների վրա: էկսպերիմենտի մասնակիցները հոգեբանաֆիզիոլոգիական թեստ են անցել, որից հետո ականջակալներով սկսել են լսել հաճելի երաժշտություն:
Հետազոտությունն իր մեջ ներառել է նեյրոթերապիա, այն է` երաժշտության ընդհատումների ժամանակ ալֆա ռիթմը դանդաղել է, իսկ երաժշտության վերսկսումը նպաստել է ալֆա ռիթմի արագացմանը: Այսինքն` երաժշտությունը ինֆորմացիա է հաղորդում մարդուն նրա կենսաբանական ներուժի մասին:
