450 գրամ քաշով ծնված փոքրիկի ոգեշնչող պատմությունը կստիպի Ձեզ հավատալ հրաշքներին (PHOTO)


19:20 , 21 մարտ, 2015

Marie practised reiki and psychic surgery on her daughter alongside traditional medicines given by the NHS

34-ամյա Մարի Դելանոտեն իր չորրորդ երեխային էր սպասում։ Հղիության ընթացքում նա կոկորդի վարակ ստացավ ու դեղամիջոց ընդունեց դրա դեմ։ Մարիի մոտ ստրեպտոկոկ A հիվանդությունը զարգացավ։ Դեղորայքային բուժումը բացասաբար էր անդրադարձել պտղի վրա, ինչի պատճառով նրան տեղափոխեցին հիվանդանոց, որպեսզի հղիության վերջին ամիսներին նա բժիշկների հսկողության տակ մնա, սակայն բանը վերջին ամիսներին չհասավ. հիվանդանոց տեղափոխվելուց երկու օր անց՝ նախատեսվածից 4 ամիս շուտ, ծնվեց փոքրիկ Էլոիզեն։ Էլոիզեն այնքան թերքաշ էր, որ Մարին ոչ մի ցավ չզգաց ծննդաբերության ընթացքում։ Վաղաժամ ծնված նորածնի քաշը կես կգ էլ չկար։

Marie and her daughter Eloise, who is now almost three years old 

Նա ձեռքիս չափ էր ու տեղավորվում էր մի ձեռքիս վրա։ Նա իսկապես շատ փոքրիկ էր։ Բարեբախտաբար, ես հիվանդանոցում էի փոքրիկիս ծնվելիս, ու բժիշկներն անմիջապես թթվածնային բարձ տվեցին նրան։   

Eloise in Neonatal Intensive Care at Portsmouth Hospital 

Էլոիզը ոչ միայն թերքաշ, այլև հիվանդ էր ծնվել։ Նա մորից վարակվել էր ստրեպտոկոկ հիվանդությամբ։ Նորածնի մռութիկն ամբողջովին ցանով էր պատված, նա այնքան փխրուն էր, որ թվում էր, թե ուր-որ է շունչը կփչի։ Երեխան նաև ուղեղի թեթև վնասվածքներ ուներ։ Մի խոսքով, բժիշկները ոչ մի երաշխիք չէին տալիս, սակայն միաժամանակ ամեն ինչ անում էին երեխայի կյանքը փրկելու համար։ Այնուամենայնիվ, Մարին մի տեսակ ներքին հանգստություն ուներ։ Նա վստահ էր, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մինչ բժիշկները գործադրում էին ավանդական բժշկության մեթոդները, Մարին փորձում էր լրացնել բուժումը ռեյկիով։ Նա իր աշխատանքը կոչում է հոգևոր բուժօգնություն։

When Eloise was taken home, she has to continue to be given oxygen When Eloise was taken home, she has to continue to be given oxygen

Հարցազրույցի ընթացքում Մարին ասել է.

Նրա ֆիզիկական ուժերի մարտկոցն ասես նստած լիներ, իսկ իմը՝ լեփ-լեցուն, ուստի ձեռքերս նրա վրա դնելով՝ ես լիցքավորում էի նրա մարտկոցը։  

Father Andrew with his daughter Eloise in hospital 

Էլոիզեի մայրիկը հավատացած է, որ իր երեխայի կյանքը հաջողվեց փրկել բժշկության այս 2 տեսակների համադրության շնորհիվ։ Նա հավատում է մտքի ուժին ու գտնում, որ իր դրական նախատրամադրվածությունը շատ է օգնել երեխայի ապաքինմանը։

Eloise is now a healthy two year old girl 

4 ամիս ու 2 օր հիվանդանոցում անցկացնելուց հետո երեխային ի վերջո դուրս գրեցին։ Նա դեռևս 8 ամիս պետք է թթվածնային բարձ կրեր։ Դա մի շարք անհարմարություններ էր առաջացնում։ Թթվածնային բարձը նրա վրա էր լողանալիս, զբոսնելիս, ուտելիս, մի խոսքով, ինչ էլ որ աներ երեխան, թթվածնային բարձը նրանից հանել չէր կարելի։ Սակայն կարևորն այն է, որ երեխայի ծնողների հոգատարությունն ու բժիշկների ջանքերը հանգեցրին ցանկալի արդյունքին։ Սովորաբար վաղաժամ ու թերքաշ ծնված երեխաների մոտ առաջանում են տեսողական խնդիրներ, անգամ կուրություն, աճի, հենաժարժողական համակարգի ու մտավոր զարգացման խանգարումներ, սակայն Էլոիզեն ամբողջովին ապաքինվեց։ Նա հիմա իր հասակակիցներին չի զիջում քաշով։ Այդքան փոքր քաշով ծնված տաս երեխայից մեկն է լիովին բուժվում։ Էլոիզեն հենց այդ երջանիկներից է։ Նա ներկայումս իր հասակակիցների մեծ մասին չի զիջում իր քաշով։ Նա դեռ երկու տարեկան չկա, սակայն արդեն մսուր մանկապարտեզ է գնում։ Մարին ասում է, որ նա շատ առանձնահատուկ է։ Իր համար իր բոլոր երեխաներն են առանձնահատուկ, սակայն քանի որ Մարին հատկապես դժվար ուղի է անցել Էլոիզեի հետ, նա հատուկ հոգատարությամբ է վերաբերվում նրան։ 

Marie (right) with Eloise, and her other children from left: Adam, eight, Jack, nine, and Orla Jane, four