16:34 , 10 մարտ, 2015
1in.am-ը գրում է․
Ի պատիվ «Խելագարները» սերիալի՝ Նյու Յորքում մարտի 23-29-ը կանցկացվի գաստրոնոմիական շաբաթ, գրում է Variety-ն:
Միջոցառումը տեղի կունենա շոուի 7 էպիզոդների պրեմիերայի նախօրեին:
Ակցիային կմասնակցի նյույորքյան ավելի քան 30 ռեստորան: Mad Men Dining Week-ի շրջանակում թեմատիկ ընթրիքը կկազմի 19,69 դոլար: Այցելուներին կառաջարկվեն 1960-ականներին տարածված ուտեստներ ու ըմպելիքներ:
«Խելագարների» եզրափակիչ սերիան կմեկնարկի ապրիլի 5-ին: