Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել, որով հերքել է համացանցում և արևմտյան մամուլում տարածված լուրերն այն մասին, որ ինքը և երգչուհի Ռիհաննան սիրային հարաբերություններ ունեն:
Դերասանի խոսքով` վերջին օրերին ինքը իսկապես շատ է հանդիպում Ռիհաննայի հետ: Նա իրեն հետաքրքրում է առաջին հերթին որպես մարդ և պրոֆեսիոնալ, հետևաբար սիրային հարաբերությունների մասին խոսք անգամ լինել չի կարող:
