74-ամյա Ալ Պաչինոն պատարստվում է վերջապես ամուսնանալ


16:16 , 10 մարտ, 2015

52Araratnews.am-ը գրում է․

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ալ Պաչինոն, ով երբեք ամուսնացած չի եղել, պատրաստվում է ամուսնանալ դերասանուհի Լյուսիլե Սոլայի հետ։

74-ամյա դերասանը իր վերջին հարցազրույցներից մեկում ակնարկել է, որ երջանիկ այս իրադարձությունն արդեն մոտ է։ «Շատ հնարավոր է, որ դա տեղի ունենա։ Ես երբեք չեմ ասում երբեք», – հայտարարել է Ալ Պաչինոն հնարավոր ամուսնության մասին հարցին։ 35-ամյա դերասանուհու հետ Ալ Պաչինոն հանդիպում է 5 տարի։ Ալ Պաչինոն ունի երեք երեխա նախկին ընկերուհիներից՝ 25-ամյա Ջուդլիան, 14-ամյա զույգեր Անտոն Ջեյմսն ու Օլիվիա Ռոուզը։