Եգիպտացորենի փաթիլների տուփից պիթոն է հայտնաբերվել (PHOTO)


15:33 , 10 մարտ, 2015

22-ամյա Ջարեդ Սմիթն առավոտյան սովորականի պես պատրաստում էր իր նախաճաշը, երբ հանկարծ ինչ-որ տարօրինակ բան նկատեց եգիպտացորենի փաթիլների արկղի մեջ։ Մի քանի վայրկյան անց նա հասկացավ, որ այդ տարօրինակ բանը ոչ այլինչ էր, քան օձ։ Օձն աչքերը չռել էր Ջարեդի վրա ու անշարժ մնացել։ Մի քանի վայրկյան ակնապիշ հայացքներ փոխանակելուց հետո Ջարեդը զանգահարեց Վայրի բնության տեղեկատվական ծառայություն, որպեսզի խորհուրդ հարցնի նրանցից, թե ինչպես վարվել։ Նա վախենում էր, որ եթե հանկարծ գիրթ շարժումով դուրս քաշի օձին, այն կարող է իրեն խայթել։ Երբ ծառայության աշխատակցուհին լսեց, որ Ջարեդն օձ է գտել եգիպտացորենի փաթիլների տուփի մեջ, նա կարծեց, թե ինչ-որ արկածախնդիր կատակ է անում։ Ուստի Ջարեդը ստիպված էր կրկին ու կրկին հավաստիացնել նրան, որ ինքը միանգամայն լուրջ էր։ Դրանից հետո ծառայությունից աշխատակից ուղարկեցին օձի հետևից։ Պարզվեց, որ օձը 1.5 մետր երկարություն ունի։ Ջարեդի տուն ժամանած աշխատակիցն ասաց, որ այն շատ ամաչկոտ ու անվնաս օձ է և չի հարձակվում, մինչև նրան չկատաղեցնեն։ Օձին վերադարձրել են իր բնական միջավայր, որտեղ նա իրեն բավականին լավ է զգում, դե չհաշված այն, որ մի փոքր կարոտում է Ջարեդին։ Հավանաբար միասին անցկացրած կարճ ժամանակահատվածում նրանք հասցրել էին մտերմանալ։ Ջարեդն ինքն էլ ասել է, որ օձը բվավականին լավ տեսք ուներ, ու ինքը դեմ չէր լինի կրկին հանդիպել նրան։ Պարզ չէ, թե օձն ինչպես էր հայտնվել Ջարեդի եգիպտացորենի փաթիլների տուփի մեջ, սակայն այս երկուսն ակնհայտորեն կարոտում են իրար։ Քանի դեռ շատ չենք հուզվել, ավարտենք այս սրտաճմլիկ հոդվածը։ 

Although Jarred has never seen a snake before - let alone up so close and personal - he described the diamond python as good looking