15:15 , 10 մարտ, 2015
Ինձ միշտ հետաքրքիր ա եղել Ֆեյսբուքի հայ տղա էն օգտատերերի մտակերտվածքը, ովքեր մեկնաբանություններում ու առավել ևս իրենց հրապարակային ստատուսներում հայհոյանքներ են գրում, ընդ որում, միանգամայն կեղտոտ հայհոյանքներ ու ինքն էլ՝ հայերեն...
Ախր էդ մարդկանց 99.9 տոկոսը, օրինակ, փողոցում բարձր չի հայհոյի, ու անգամ եթե ինչ-որ վիճաբանություն լինի, էլի ինչ-որ լարվածության պիկ պետք ա լինի կամ էլ ոչ ադեկվատ վիճակ, որ մարդը սկսի բարձրաձայն նման հայհոյանքներ տալ՝ ուշադրություն չդարձնելով այն բանի վրա, որ իրենց մոտ կարող են կանայք, աղջիկներ ու երեխաներ լինել։ Ոմանք դա անում են, որովհետև գիտեն, որ դա վատ բան ա, ոմանք դա անում են, որովհետև գիտեն, որ էն կարգի վատ բան ա, որի համար կարող է բերանդ ջարդեն՝ անկախ նրանից, թե որքանով էր հայհոյված կերպարն ու երևույթն արժանի այդ հայհոյանքին...
Բա լավ, ձեր ցավը տանեմ, ինչո՞ւ եք էդքան բանը հասկանալով՝ Ֆեյսբուքում զուգարաններդ բացում։ Էսօրվա դրությամբ Ֆեյսբուքը նույնքան հանրային տարածք ա, ինչքան Երևանի՝ մարդկանցով ամենալցված փողոցը կամ վայրը, եթե չասեմ ավել, ինչի՞ փողոցում չի կարելի, իսկ էստեղ կարելի ա...