ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն


14:50 , 10 մարտ, 2015

hovik1Araratnews.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Քուվեյթի վարչապետի հրավերով մարտի 11-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Քուվեյթի Պետություն, տեղեկացնում է ՀՀ Կառավարության կայքը:

Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա Քուվեյթի Պետության էմիր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահի, խորհրդարանի նախագահ Մարզուք Ալ-Ղանիմի, վարչապետ Ջաբեր Ալ-Մուբարաք Ալ-Համադ Ալ Սաբահի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպումներ կունենա նաև Քուվեյթի ներդրումային գործակալության, Առևտրաարդյունաբերական պալատի  և Քուվեյթի հիմնադրամի ղեկավարության հետ: Այցի շրջանակում կառավարության ղեկավարը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչներին: