Կատարյալ աստղերի 10 անկատարությունները


14:50 , 10 մարտ, 2015

Այս մարդիկ միայն իրենց գեղեցիկ կազմվածքի, մեծ կրծքերի ու երկար ոտքերի համար չէ, որ հայտնի են դարձել։ Շատ աստղեր կոր ոտքեր ունեն, փոքր կրծքեր և այլ թերություններ, սակայն ինքնավստահությունն ու արժանիքներն ընդգծելու կարողությունը նրանց ոճի իսկական խորհրդանիշներ են դարձրել։

 1  Թավ հոնքեր

1.21 Top 10 Defects of the Stars

Դերասանուհի Բրուք Շիլդսն ու հայտնի սուպերմոդել Նատալյա Վոդյանովան հայտնի են ոչ միայն իրենց գեղեցիկ կազմվածքով ու տաղանդով, այլև իրենց հոնքերի չափերով։ Երկու կանայք էլ հաստ թավ հոնքեր ունեն։ Ինչևէ, Բրուքն իր բնական գեղեցկությամբ 80-ականների նորաձևության խորհրդանիշ է դարձել, իսկ Նատալյային շատերն անվանում են բացառիկ արտաքինով մոդել։

 2  Մեծ քիթ

Բարբարա Սթրեյզանդին երկրպագում են ամբողջ աշխարհում։ Իհարկե առավելապես իր տաղանդի համար, սակայն պետք է նշել, որ նրա քիթը նույնպես խոսակցությունների առիթ է դարձել։ Առաջին անգամ էկրանին երևալուց հետո Բարբարա Սթրեյզանդի քիթը դարձավ միլիոնավոր մարդկանց քննարկման թեման, և մինչ այսօր էլ մարդիկ շարունակում են քննարկել այն։ Իսկ այդ ընթացքում դերասանուհին նկարահանվում էր ֆիլմերում ու միլիոնավոր դոլարներ վաստակում։

 3  Աչքերի տարբեր գույներ

37 Top 10 Defects of the Stars

Աչքերի տարբեր գույներ ունեցող մարդիկ հանելուկային ու առեղծվածային են։ Այսպիսի աչքեր ունեցող ամենահայտնի աստղը, թերևս, Դեյվիդ Բոուին է։ Պետք է նշել սակայն, որ նրա դեպքում սա ոչ թե ի ծնե երևույթ է, այլ դեռահասության տարիքում մի աղջկա պաշտպանելու արդյունքում վեճի հետևանք։ Դրա արդյունքում նրա ձախ աչքը վնասվածք է ստացել, ու դրա հետևանքով այն շագանակագույն է թվում, իսկ աջը բնական կապույտ է։

3.2 Top 10 Defects of the Stars

Մեկ այլ աստղ, ով աչքերի տարբեր գույն ունի, Քեյթ Բոսուորթն է, ում մոտ աչքերն ի ծնե են տարբեր գույների։ Այս երևույթը կոչվում է «հետերոքրոմիա»։

 4  Լայն ազդրեր


Դերասանուհի, երգչուհի և այժմ երկու երեխաների մայր Ջենիֆեր Լոպեսը փառքի Օլիմպոսին է հասել իր հսկայական ազդրերը շարժելով՝ ապացուցելով, որ գեղեցիկ լինելու համար պարտադիր չէ մոդելային կառուցվածք ունենալ։

 5  Փոքր կրծքեր

5.14 Top 10 Defects of the Stars

Կիրա Նայթլին չի ամաչում իր կրծքերի 0 չափսի համար, իսկ կրծքերը մեծացնելու գաղափարը երբեք նրա մտքով անգամ չի էլ անցել։ Նրա փոքր կրծքերը նույնիսկ ընդգծում են նրա կազմվածքն ու նրա կերպարը։

 6  Ատամների արանքի բացվածքը

66 Top 10 Defects of the Stars

Ատամների արանքի բացվածքը Վանեսսա Պարադիի այցեքարտն է դարձել։ Ինչևէ, Վանեսսան փոքր-ինչ ամաչում է դրա պատճառով ու տեսախցիկների առաջ փորձում  է լայն չժպտալ, չնայած այն բանին, որ դա նրան յուրահատուկ շարմ է հաղորդում։

6.2 Top 10 Defects of the Stars

Մեկ այլ աստղ, որ ատամների արանքի բացվածք ունի, Մադոննան է, սակայն նրա դեպքում դա այնքան էլ ակնհայտ չէ։ Պատճառը թերևս այն է, որ նա սիրում է ավելի բաց կերպարով հանդես գալ, ինչի արդյունքում ոչ ոք ուշադրություն չի էլ դարձնում նրա ատամներին։

 7  Մեծ ոտքեր

77 Top 10 Defects of the Stars

Ումա Տուրմանն ամաչում է իր մեծ ոտքերի պատճառով։ Հազվադեպ կարելի է նրա մերկ ոտքերը տեսնել լուսանկարներում։ Հիմնականում դերասանուհին դրանք ծածկում է երկար կիսաշրջազգեստների կամ տաբատների տակ։

 8  Մատների հետ կապված խնդիրներ


Մեգան Ֆոքս անկրկնելի մարմին ունի, գեղեցիկ կապույտ աչքեր, հրաշալի արտաքին, ինչևէ, նա փոքրիկ թերություն ունի՝ բթամատի դեֆեկտը։

 9  Կարճ հասակ


Քիմ Քարդաշյանի հասակն ընդամենը 158սմ է, 20-րդ դարի սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոն ընդամենը 155սմ հասակ ուներ, սակայն դա չի խանգարել աղջիկներին հայտնի դառնալ՝ հատկապես Մերլինին, ում կերպարն արդիական է նույնիսկ մինչև այսօր։

 10  Կոր ոտքեր


Ջեյն Բիրկինը միշտ նշել է իր կոր ոտքերի մասին, սակայն երբեք չի կոմպլեքսավորվել՝ մշտապես կարճ շրջազգեստներ կրելով։ Նույնը թերևս կարելի է ասել Քրիստինա Ագիլերայի ու Սարա Ջեսիկա Փարկերի մասին։