Ահա թե ինչ է պատահում, երբ լեսբուհիները սիրահարվում են միևնույն տղամարդուն


13:52 , 10 մարտ, 2015

Three is the magic number: Jonathan Stein (L) and his two wives Melinda (C) and Dani (R) Phoenix welcomed two newborns within 35 days

2014 թ. սեպտեմբերի 6-ին ծնվեց Մելինդա Ֆինիքսի առաջնեկը։ Զարմանալիորեն, այդ երջանիկ պահը նրա հետ կիսում էր ոչ միայն նրա ամուսին Ջոնաթան Սթեյնը, այլև վերջինիս մյուս կինը՝ Դենին, ով ևս հղի էր։ Դրանից ընդամենը 35 օր անց՝ հոկտեմբերի 11-ին, Մելինդան ու Դենին տեղերով փոխվել էին։ Այժմ Դենին էր երեխա ունենում, իսկ Մելինդան նրա կողքի էր այդ ընթացքում։ Սթեյնի երկու կանայք մոտ մեկ ամսում երեխաներ պարգևեցին նրան։ Ներկայումս նրանք բոլորը բնակվում են մեկ հարկի տակ և միասին խնամում նորածիններին։

Happy ever after: The trio, pictured at their wedding in 2014, are a polyamorous family, which means that they all believe in having more than one partner

Մելինդան ասել է.

Շատ մարդկանց մեր ընտանիքը տարօրինակ կթվար, սակայն մեզ համար այն միանգամայն նորմալ է։ Մենք բոլորս սիրում ենք իրար և միշտ երազել ենք, որպեսզի երկուսով միաժամանակ հղիանանք։ Մեզ ավելի մեծ անկողին է պետք, քանի որ մենք երեքս մեր երեխաների հետ միասին ենք քնում։

Parenthood: Melinda (pictured) welcomed her son Oliver on September 6, 2014. Both Jonathan and Dani were in the delivery room

Ի տարբերություն ծնողների մեծ մասի, ովքեր զրկվում են քնից երեխայի ծննդից հետո, այս ընտանիքի ծնողները փոխնիփոխ են խնամում երեխաներին, ուստի նրանք բոլորն էլ թարմ ուժերով են արթնանում։ Այս տարօրինակ ընտանիքի անդամներն ամեն ինչ կիսում են իրար հետ՝ տնային գործերը, երեխաների խնամքի հետ կապված հոգսերը, ֆինանսական միջոցները։ Նորատի մայրերը կրծքով կերակրում են ոչ միայն իրենց, այլև ամուսնու մյուս երեխային։

Baby number two: Dani (pictured) gave birth to her daughter Ella Lynn on October 11

Դենին հանդիպեց Մելինդային 2008 թ.-ին։ Մինչև այդ ժամանակը նա միասեր հարաբերությունների մեջ էր եղել տղամարդկանց հետ, իսկ Դենին սիրային կապի մեջ էր եղել թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հետ։ Իրենց առաջին հանդիպման ժամանակ նրանք հասկացան, որ ողջ կյանքում միասին են ապրելու։ Այն ժամանակ տրիոյի բնակավայր Կալիֆորնիայում նույնասեռական ամուսնություններն արգելված էին, նրանք հարսանեկան արարողություն կազմակերպեցին մի ծովափնյա վայրում ու հավերժական սիրո երդումներով փոխանակվեցին 2010 թ.-ի հունիսին։  Մեկ տարի անց Մելինդան Դենիին ասաց, որ ինքը ցանկանում է ոչ միայն կին, այլև ամուսին ունենալ։

The perfect couple? Dani (L) and Melinda (R) wed in 2010, but after a year of marriage, Melinda confessed that she wanted the pair to try and find a husband to join their family  Անդրադառնալով այդ խոսակցությանը՝ Դենին ասել է.

Երբ Մելինդան առաջին անգամ ասաց ինձ, որ տղամարդու կարիք է զգում, ես մտածեցի. «Ախր ինչո՞ւ, մի՞թե ես բավական չեմ։ Սակայն հետագայում ես հասկացա, որ տղամարդու ներկայությունը մեր ընտանիքում կարող էր բազմաթիվ առավելություններ տալ մեր միությանը։ Ամենադժվարը մի այնպիսի մարդ գտնելն էր, որին մենք երկուսս էլ կսիրահարվեինք։

One, two, three: The women met Jonathan (C) at a building class, and soon confessed to him that they had both developed feelings for him

Այնուամենայնիվ, այս լեսբուհիներն ստիված չէին երկար սպասել իրենց երազանքի տղամարդուն հանդիպելու համար։ Ընդամենը մի քանի ամիս անց նրանք հանդիպեցին Ջոնաթանին ու սկսեցին միասին ապրել։ Սկզբում Դենին ու Մելինդան կասկածում էին, որ Ջոնաթանը կարող էր տարբերություն դնել իրենց միջև, սակայն կարճ ժամանակ անց նրանց տարակուսանքներն ի չիք դարձան։ Այս տարօրինակ եռյակի անդամներն սկզբնական շրջանում խանդում էին իրար, սակայն հետագայում ամեն ինչ իր տեղն ընկավ։  

The perfect set-up: While Dani (R) was initially hesitant about welcoming another person into her relationship, she has begun to feel almost as strongly about Jonathan (L) as she does about her wife Melinda (C)

Կանանց ամուսին Ջոնաթանն ասել է.

- Նրանք ինձ սքանչելի թվացին հենց առաջին հայացքից, սակայն ես երկար ծանրութեթև արեցի՝ հասկանալու համար, թե արդյո՞ք սիրում եմ նրանց երկուսին էլ։ Թեպետ շատ տղամարդիկ երազում են նման իրավիճակում հայտնվել, իրականում դա կրկնակի պատասխանատվություն է ենթադրում։ Բազմասիրությունը (պոլիամորիա) տարօրինակ հասկացողություն է։ Ես նախկինում երբեք չէի առնչվել այս երևույթին, սակայն որքան ավելի երկար ժամանակ էի ես անցկացնում Դենիի ու Մելինդայի հետ, այնքան ավելի շատ էի սիրահարվում նրանց։ Մենք բոլորս լրացնում ենք իրար։

Hardship: The trio have faced a great deal of criticism from some members of their family, as well as their friends

Խելագար տրիոն պնդում է, որ իր սեռական կյանքում ամեն ինչ նորմալ է, երբեմն նրանք երեքով են սեքսով զբաղվում, երբեմն երկուսով։ 2014 թ. հուլիսի 1-ին նրանք երեքով ամուսնացան մի պուրակում իրենց ընկերների ու ընտանիքի որոշ անդամների ներկայությամբ։ Նրանք ամուսնական պայմանագիր են կազմել, սակայն այդ պայմանագիրը բնականաբար ոչ մի օրինական ուժ չունի, ու ամուսնությունն էլ պաշտոնական հիմքերի վրա չէ։ Անշուշտ, այս արտառոց ընտանիքի ոչ բոլոր հարազատներն են դրականորեն վերաբերվել նրանց սիրուն։ Մարդու լեզուն չի էլ պտտվում սեր անվանել այն զգացմունքը, որի վրա հիմնված է այս միությունը։ Նրանք ապրում են բավականին «լիբերալ» թաղամասում, որի բնակիչներն առանձնապես հետաքրքրված չեն նրանց կյանքով։

Mothers-to-be: Melinda (R) and Dani (L), pictured during the initial stages of their pregnancies, were over the moon about experiencing motherhood together 

Դենին, Մելինդան ու Ջոնաթանը, ձայները մեկ արած, պնդում են.

Մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում մեզ պես ընտանիքներն այլևս փոքրամասնության մեջ չեն լինի։ Երկու մայր ու մի հայր ունեցող երեխաները կարող են մեծանալ սիրո մթնոլորտում։ Հետագայում մենք գուցե ավելի ընդլայնենք մեր ընտանիքը ննոր զուգընկերներով։

Այս խելագարները հավանաբար առաջնորդվում են «Որքան շատ, այնքան լավ» կարգախոսով։ Նրանք քաջ գիտակցում են, որ իրենց երեխաները կարող են մի շարք խնդիրների բախվել իրենց տարօրինակ միության պատճառով, սակայն ցինիկաբար նշում են, որ դա իրենց գործը չէ։ Գուցե իրոք երեխաների դաստիարակության խնդիրն այսպիսի հիվանդագին մտածելակերպ ունեցող մարդկանց գործը չէ։ Ավելի ճիշտ չի՞ լինի արդյոք զրկել նրանց ծնողական իրավունքից։ Միայն պատկերացրեք, որ նրանք հինգ հոգով, այսինքն՝ երեխաների հետ միասին, քնում են միևնույն անկողնում։ Երբ երեխաները մի քիչ մեծանան, ի՞նչ են նրանք սովորելու իրենց ծնողներից։ Նրանք մեղք չունեն, որ ծնվել են այսպիսի ըտանիքում, սակայն պատկան մարմինները միանշանակ մեղավոր են, որ նրանք մինչ օրս գտնվում են այս անառողջ մթնոլորտում։