Բորիս Նեմցովի սպանության գործում պատվիրատուներ չեն եղել


13:33 , 10 մարտ, 2015

Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործում պատվիրատուներ չեն եղել: Սպանությունը պլանավորել և իրագործել են «Հյուսիս» հատուկ գումարտակի երկու նախկին մարտիկներ Զաուր Դադաևն ու Բիսլան Շավանովը: Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, նման եզրահանգման են եկել քննիչները: Այս լուրն ինձ շատ հիշեցրեց Հոկտեմբերի 27-ի ոճիրից հետո շրջանառվող «հինգ ռոմանտիկների» անհեթեթ վարկածը: Հայաստանում էդ անհեթեթությանը ոչ ոք չհավատաց: Ռուսաստանցիների տրամադրություններից տեղյակ չեմ, բայց ակնհայտ է, որ Քադիրովի շրջապատի մարդիկ չէին կարող կրակել առանց նրա ցուցումի: Քադիրովն, իր հերթին, նման ոճիր չէր կարող կազմակերպել առանց «վերևների» «դաբրոյի»: Իսլամը, Մուհամեդը, ֆլան-ֆստանն ընդամենը գեղեցիկ քողածածկույթ են՝ հանցավոր շղթան քողարկելու նպատակով: