Google-ը վերջապես հասկացել է, որ պետք է Android-ի համար պաշտպանության համակարգ ստեղծի


13:16 , 10 մարտ, 2015

Google-ը վերջապես հասկացել է, որ պետք է Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար պաշտպանության համակարգ ստեղծի։

Այսօր տարածված թարմացման մեջ ներդրել են Device protection համակարգը, որի միջոցով հեռախոսի կորելու կամ գողացվելու դեպքերում սեփականատերը կարող է բլոկ անել սարքը և այն հնարավոր կլինի բացել միայն՝ հավաքելով գաղտնաբառը։

Գովելի է։

Որպես հիշեցում. iOS-ում նման համակարգ (Activation Lock) կա 2013 թվականից սկսած, երբ թողարկվեց iOS 7-ը։

Տեսնենք Google-ի ստեղծածը կկարողանա՞ Apple-ի նման անվտանգ լինել։