11:21 , 10 մարտ, 2015
Էլի Շամշյանի կիրակնօրյա հաղորդաշարը նայեցի, ու էլի ասելիք կա:
Եկեք էս ստատուսով շնորհակալություն հայտնենք ԱԻՆ ու ՃՈ տղերքին: Լուրջ եմ ասում: Արա, տղերքը խզարում են. հատկապես ԱԻՆ-ի տղերքն ամեն մեկի համար պայքարում են, ոնց որ իրա բարեկամի համար պայքարեն... Էլ կռանը բարձրացնող ավտոն են փորձում ճիշտ ճանապարհի վրա դնել, էլ ավարիա տվածներին են փորձում հանել մեքենաներից, ու տենց էլի չշարունակեմ: Իսկ էսօրվա տեսանյութի վերջում օպելի ավտովթարի ժամանակ մի այլ կարգի երևում ա, թե ոնց ա ՃՈ ձյաձը փորն առել ու Սկորիի շոֆերի հետ քաշ տալիս պառկեցնելու հարմարանքը, որ տուժածներին հասցնեն սկորի:
Իհարկե գիտեմ, որ հիմա կասեք, թե բա իրանց գործն ա, կարող ա՞ մենք անենք, էս դեպքում կարամ ասեմ, որ իրանք գերակատարում են իրանց գործը, իմ արև, ամեն անգամ տեսնելուց հաճույք եմ ստանում:
Ապրեք, տղերք: