11:15 , 10 մարտ, 2015Ինչպես և սպասվում էր, ԲՀԿ-ի անհետացումից հետո ՀԱԿ-ը հայտնվել է հարկադիր պարապուրդի մեջ: Այդ մասին նույնիսկ պաշտոնապես հայտարարվեց մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս իրենց վրա հույս չդնեն, քանի որ իրենք առնվազն մինչև մայիս արձակուրդ են գնում:

Որոշ կոնգրեսականներ ուղիղ իմաստով են ընկալել իրենց առաջնորդի հայտարարությունը և մարտ ամսին արդեն իսկ մեկնել են ամառային արձակուրդ` դեպի տաք երկրներ: Մասնավորապես, ինչպես պնդում են իրազեկ մարդիկ, ՀԱԿԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը քաղաքական արձակուրդը համատեղել է անձնական արձակուրդի հետ և մեկնել Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ հանգստավայր: Արամ Մանուկյանի ընտրությունը հասկանալի է. նրա մոտ դեռ առկա են «քաղաքագիտական վերլուծության» հետ կապված քաղցր հուշերը, և հենց այդ պատճառով էլ, զրկվելով ԲՀԿ-ական «Փարավոնի» բարիքներից, նա որոշել է վայելել իսկանան Եգիպտոսը` իր բուրգերով:
Ինչպես երևում է, քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում պարապուրդը դեռ երկար է տևելու, և Արամ Մանուկյանն ու նրա գործընկերները կարող են օգտվել առիթից ու շրջագայել` իրենց համար բացահայտելով նորանոր հորիզոններ: