Իրինա Շեյկ. Ռոնալդուի հետ տհաճ էր ու ոչ անվտանգ


09:15 , 10 մարտ, 2015

Ռուս մոդել Իրինա Շեյկը պատմել է, թե ինչու է խզել հարաբերությունները Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հետ:

«Իմ իդեալական տղամարդը պետք է լինի հավատարիմ եւ ազնիվ: Նա պետք է լինի ջենտլմեն եւ իմանա, թե ինչպես է պետք վարվել կնոջ հետ: Ես չեմ հավատում տղամարդկանց, որոնք մեզ դարձնում են դժբախտ: Որպես կանոն, նրանք տղամարդ չեն, այլ երեխա մնացած տղաներ: Ես կարծում էի, որ գտել եմ իմ իդեալական տղամարդուն, բայց այդպես չէր: Կինն ահավոր է իրեն զգում, երբ կողքին այն տղամարդը չէ: Ինձ համար տհաճ էր ու ոչ անվտանգ այդ ամենը»,- Շեյկի խոսքը մեջբերում է Hola-ն: