«Հայկական ժամանակ». ԼՂՀ-ում էլ են ուզում սահմանադրական փոփոխություններ անել


09:05 , 10 մարտ, 2015

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն իր ղեկավարած «Ազատ Հայրենիք» կուսակցության շաբաթ օրը կայացած համագումարում խոսել է Արցախում սահմանադրական հանրքավե անցկացնելու մասին:

«Հանրապետության կառավարման համակարգը կայացման այնպիսի մի հանգրվանում է, որ պետք է արժեւորենք նախընթաց ձեռքբերումները՝ միաժամանակ վերանայելով կառավարման գործող սկզբունքները, եթե իրոք կամենում ենք խորքային մոտեցում ցուցաբերել առկա խնդիրների լուծմանը: Իսկ այդ սկզբունքների փոփոխությունը, իմ համոզմամբ, հնարավոր է միայն սահմանադրական փոփոխությունների միջոցով»,-հայտարարել է ԼՂՀ վարչապետը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում