05:49 , 10 մարտ, 2015
Tert.am–ը գրում է.
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները ցուցադրել են, թե ինչպես են կոտրում ենթադրյալ գողի ձեռքը` որպես «արդարության» դրսևորում:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են դիմակավորված զինյալները բացում իրենց վիրակապերի և կտրող գործիքների ճամպրուկը հավաքված ամբոխի առաջ:
Իսլամիստները կասկածյալին մեղադրում են մոտոցիկլ գողանալու մեջ: ԻԼԻՊ-ի «դատաստանից» հետո նրան նստեցնում են սեղանի մոտ և ձեռքին ինչ-որ վարակազերծման հեղուկ լցնում, այնուհետև ձեռքը դնում են տախտակի վրա և կտրում այն:
Նշվում է, որ պատժի իրականացումը դիտողների շրջանում նաև փոքր երեխաներ են եղել: Սա վերջին շաբաթներում ձեռքահատման դաժան պատժի հերթական իրականացում էր ԻԼԻՊ-ի կողմից Սիրիայում և Իրաքում: