Հակաճգնաժամային լուծում. բազմագույն բեռնարկղերից պատրաստված կամուրջ


05:22 , 10 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

Տնտեսական ճգնաժամի ընթացքում ճարտաապետներն ավելի ու ավելի հաճախ են էժանագին և հասանելի նյութեր փնտրում, որոնք կարելի է կիրառել օբյեկտների կառուցման ժամանակ, գրում է novate.ru-ն: Այս առումով շատ տարածված են ծովային բեռանարկղերը: Իսրայելցի ճարտարապետներն առաջարկել են դրանցով կամուրջ կառուցել:

ECOntainer bridge կամուրջը կկանգնեցվի Արիել Շարոնի անվան զբոսայգում: Դրա հիմքում բազմագույն ծովային բեռնարկղերը կլինեն: Այն նախատեսված կլինի հետիոտների, թեթև ավտոբուսների և հեծանիվների համար:

160 մետր երկարությամբ ECOntainer bridge-ի վրա երկու դիտահարթակներ կլինեն, որտեղից հնարավոր կլինի հիանալ Թել Ավիվի բնապատկերներով:

Проект моста архитектурной практики Yoav Messer Architects.

Мост, который построят из морских контейнеров.