04:26 , 10 մարտ, 2015
Armlur.am–ը գրում է.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով` մարտի 6-7-ը, Վրաստանում էր: Այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արդարադատության նախարարությունները ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին: Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են նոտարական համակարգի, իրավաբանական անձանց պետական գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում: Նախարարները կարևորելով հուշագրի ստորագրումը՝ փաստել են, որ այն վերջին 15 տարիների առաջին համատեղ ծրագրային փաստաթուղթն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ