Լիբանանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ-ում էր. armlur.am


02:34 , 10 մարտ, 2015

Լիբանանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ-ում էրArmlur.am–ը գրում է.

Մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությանը` բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև պաշտպանական բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը ընդգծել է բարձր մակարդակի ռազմաքաղաքական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և հյուրերին ներկայացրել համագործակցության հնարավոր առաջնահերթ ուղղությունները: Լիբանանյան կողմը նույնպես կարևորել է երկու երկրների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերությունները համագործակցային դաշտ տեղափոխելու պատրաստակամությունը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ