00:14 , 10 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Էբոլա վիրուսից զոհվածների թիվը մարտի 6-ից ավելացել է 96-ով, իսկ հիվանդներինը` 188-ով: Ինչպես հայտնում է ТАСС-ը` այս մասին են վկայում Առողջապահության համաշխարհային կազմակերպության` երկուշաբթի հրապարակած տվյալները:
Համաճարակի բռնկման սկզբից Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում 9936 մարդ է մահացել, 24 202-ը` վարակվել:
Լիբերիայում զոհերի թիվը հասել է 4162-ի, իսկ վարակակիրներինը` 9343-ի, Սիերա Լեոնեում զոհերի թիվը հասել է 3611-ի, վարակվածներինը` 11 586-ի, իսկ Գվինեայում 3273 մարդ է զոհվել, 2163-ը` վարակվել:
Հիվանդության դեպքեր գրանցվել էին նաև Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: