23:30 , 9 մարտ, 20151in.am-ը գրում է.

Նոր MacBook-ը վաճառքի կհանվի 2015 թ. ապրիլի 10-ին: Այն կարժենա 1299-ից 1599 դոլար: Այս մասին հայտարարել է Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը:
Նոր MacBook-ում առաջին անգամ կօգտագործվի նորագույն USB-C պորտ, իսկ հզոր մարտկոցը թույլ կտա նրան աշխատել մինչև 9 ժամ: Առաջին անգամ նոութբուքի մեջ սառեցման հովհար դրված չի լինի, ինչն այն կդարձնի ամենացածր ձայնով ախատողն ու կիջեցնի էլեկտրականության պահանջը:
Նոր MacBook-ը կլինի ոսկեգույն, արծաթագույն ու մոխրագույն: Այն կլինի ամենաբարակը ողջ պատմության մեջ. համակարգչի քաշը 907 գրամ է, իսկ հաստությունը` 13,1 մմ:
Ըստ Կուկի` փոխվել է նաև ստեղնաշարի մեխանիզմը, ուստի տպելն ավելի հեշտ ու հաճելի կլինի: Համակարգչում օգտագործվել է 12 դյույմանոց Retina էկրան` 2304 x 1440 փիքսել թույլտվությամբ: