Մեքսիկայում հայտնաբերվել են 56 տարի առաջ անհետացած լեռնագնացների մումիաներ


22:55 , 9 մարտ, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Մեքսիկայում հայտնաբերվել են 56 տարի առաջ անհետացած լեռնագնացների մումիաներ

Մեքսիկայում փրկարարները հայտնաբերել են լեռնագնացների մումիաներ, որոնք անհետացել էին դեռևս 1959 թվականին: Մարզիկների խմբի դիերը, որոնք բարձրացել էին Օրիսաբա հրաբխի գագաթ, հայտնաբերել են գագաթից 300 մ հեռավորության վրա, գրում է Lifenews-ը: Մասնագետներին հաջողվել է գտնել նրանցից երկուսի դիերը, սակայն մյուս անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են: Ըստ աղբյուրի, 1959 թվականին միայն 3 մարդ էր գնացել հրաբուխը տեսնելու: Այս պահին եղանակային վատ պայմանները և մումիաների փխրունությունը փրկարարներին խանգարում է տեղափոխել մարմինների մնացորդները ՝ դատաբժշկական փորձաքննություն կատարելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ