Նեթանյահուն ԱՄՆ-ին կոչ է արել չհավատալ Իրանին միջուկային հարցում


20:52 , 9 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն անհանգստացած է իրանական միջուկային ծրագրի վիճակով. փոխանցում է CBS-ը:

«Ես չեմ հավատում տոտալիտար երկրներում տեսչական ստուգումների հուսալիությանը։ Դա չի աշխատել Հյուսիսային Կորեայում, չի աշխատի նաև Իրանում: Նրանք խաբել են տեսուչներին»,- հայտարարել է վարչապետը «Դեմքով դեպի ազգը» հաղորդման ժամանակ:

Նեթանյահուն կարծում է, որ չնայած բանակցություններին՝ Իրանը շարունակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մշակումը, որոնք կարող են հասնել Երկրի վրա ցանկացած վայր, այդ թվում՝ մինչև ԱՄՆ:

«ԱՄՆ-ը և Իսրայելը հետապնդում են մեկ նպատակ՝ կանխել Իրանի կողմից ատոմային զենքի ստացումը, սակայն տարակարծիք են դրան հասնելու ուղիների հարցում»,- ընդգծել է վարչապետը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեթանյահուն, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտարարել էր, որ Իրանը սպառնալիք է ողջ աշխարհի համար: