20:30 , 9 մարտ, 20151in.am-ը գրում է.

Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Մեհդի Բենատիան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Գլխավոր մարզիչը միշտ ցանկանում է դժվարացնել մրցակցի կյանքը, սակայն դա չի նշանակում, որ մասնագետն ունի ընդամենը մեկ հաջողության բանալի:
Եթե մենք պետք է փոխենք մարտավարությունը, ապա Գվարդիոլան առանց վարանելու փոխում է այն: Նա չի մտածում, թե «Բավարիա»-ն կարող է հաղթել առանց ճիշտ մարտավարության:
Պեպն այդպես չի մտածում: Նա մտածում է միմիայն թիմի ցուցադրած բարձրակարգ ֆուտբոլի մասին»,- հայտարարել է Բենատիան: