20:21 , 9 մարտ, 2015Panorama.am-ը գրում է.
Այս տարվա հոկտեմբերին, նախնական պայմանավորվածության համաձայն, Երևանում կբացվի ռուս հայտնի ազգագրագետ Ա. Ա. Միլլերի հավաքածուի հիման վրա ցուցահանդես: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարությունից:
Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Ռուսաստանի ազգա-գրության թանգարանի տնօրեն Վլադիմիր Գրուսմանին՝ քննարկելու 2015 թվականի ընթացքում Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Հայաստանում` հայտնի ռուս ազգագրագետ Ա. Ա. Միլլերի հավաքածուի հիման վրա ցուցահանդեսի կազմակերպման մանրամասները:
Հանդիպման ընթացքում կողմերը հստակեցրել են կազմակերպվող ցուցահանդեսին առնչվող մանրամասներ և նախանշել ժամկետները. Միլլերի հավաքածուից ցուցադրության մեջ կներառվի 232 ցուցանմուշ, որը կհամալրվի նաև այլ թանգարանների ցուցանմուշներով: Նախնական պայմանավորվածության համաձայն երևանյան ցուցադրությունը կանցկացվի ս. թ. հոկտեմբերին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ