20:16 , 9 մարտ, 20151in.am-ը գրում է.

Քուվեյթցի իսլամական քարոզիչ Իբրահիմ ալ Քենդարին հանդես է եկել եգիպտական հնագույն բուրգերն ու Սֆինքսի արձանը ոչնչացնելու կոչով: Այս մասին երկուշաբթի հայտնում է «Ալ Վաթան» պարբերականը:
«Այն, որ վաղ մուսուլմանները` Մուհամմեդ մարգարեի կողմնակիցների թվից, մտնելով եգիպտական հող, չեն ավերել փարավոնների հուշարձանները, չի նշանակում, որ մենք չպետք է դա անենք հիմա,- կարծում է ալ Քենդարին:- Այդ հնությունները երկար ժամանակ ավազի շերտի տակ թաղված են եղել և հայտնաբերվել են ընդամենը 2 հարյուրամյակ առաջ»:
Քարոզչի խոսքով՝ եթե մարգարեն իր ժամանակ ոչնչացրել է բոլոր կուռքերը Մեքքայում, նրա հետևորդները ևս պետք է վերջ դնեն կռապաշտությանը, նույնիսկ եթե հիմա այդ հին հուշարձանների առջև ոչ ոք չի աղոթում, և դրանք բացառապես կարևոր մշակութային և պատմական նշանակություն ունեն: