19:50 , 9 մարտ, 2015
Barometer.am-ը գրում է․
Ճապոնական Աոշիմա կղզին անվանում են կատուների դրախտ, նրանք այստեղ մարդկանցից վեց անգամ շատ են: Առաջին բնակիչները ձկնորսներ էին, ովքեր մոտ 380 տարի առաջ բնկաեցրին կղզին:
Կատուները հատուկ բերվեցին կղզի, որպեսզի դրանք ոչնչացնեն տեղի մկներին, որոնք փչացնում էին ձկնորսական ցանցերը, բայց ժամանակի ընթացում պոպուլյացիան բազմացավ: 1945 թվականի տվյալներով կղզում 900 մարդ էր ապրում, հետո բնակչությունը սկսեց նվազել: Հիմա կղզու մեկ բնակչին վեց կատու է բաժին ընկնում:
Կղզում գրեթե երիտասարդություն չկա, տարրական դպրոցը փակվել է դեռ 1989 թվականին: Աոշիմայի բնակիչների միջին տարիքը 65 տարեկանն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ