19:06 , 9 մարտ, 2015
GalaTV.am-ը գրում է․
Շիրակի մարզում մասշտաբային եւ աղմկահարույց հանցագործությունների մասին վերջին շրջանում ավելի հաճախակի ենք լսում: Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ամեն դեպքում, սա չի պայմանավորում մարզում ուժայինների աշխատանքի որակով եւ հրաժարականների անհրաժեշտություն էլ չի տեսնում:
Ներկայացնենք Րաֆֆի Ասլանյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ին ամբողջությամբ:
-Պարոն Ասլանյան, վերջին շրջանում անդադար լուրեր ենք լսում, որ Շիրակի մարզում թաղային հեղինակությունները կռիվ են սարքել, մարդ են սպանում, իրար են կրակում կամ դանակահարում: Ավելի հաճախակի են դարձել մասշտաբային ու աղմկահարույց սպանությունները: Դրանք հատկապես հունվարի 12-ի Ավետիսյանների դաժան սպանությունից հետո ավելացան: Ինչու՞:
-Հանցավորության դինամիկան անկանխատեսելի է եւ գործողությունների հաջորդականությունն էլ անկանխատեսելի է: Ես, անկեղծ ասած, որեւէ օրինաչափություն դրանց մեջ չեմ տեսնում: Չկա հստակ չափանիշ դրանք կանխատեսելու:
-Հանցագործությունների թվի աճ նկատո՞ւմ եք:
-2015 թ.-ի արդյունքները դեռեւս չենք ամփոփել, իսկ 2014 թ.-ի արդյունքների համադրումը 2013-ի հետ ցույց է տալիս, որ հանցագործությունների նվազում կա Շիրակի մարզում:
-Ծանր հանցագործությունների թիվը եւս նվազե՞լ է:
-2014 թ.-ի ընթացքում ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թվի որոշակի աճ կա. ոչ շատ, բայց այնուամենայնիվ աՃ կա: Ինչ մնում է հնչեղությանը, դա պարզապես պայմանավորված է լրատվամիջոցների ակտիվությամբ: Գուցե հրապարակայի՞ն են ավելի, Շիրակի մարզում գրեթե ամեն ինչ է հրապարակային է դառնում:
-Այսինքն, պարոն դատախազ, դուք պարզապես լրատվամիջոցների աշխատանքո՞վ եք պայմանավորում այն, որ…
-Ես միայն դա չեմ համարում պատճառը, այլ նաեւ լրատվամիջոցների աշխատանքն է: Ամեն ինչ հրապարակային է, հրապարակվում է, եւ հասարակությունը տեսնում է տվյալ հանցագործությունը, Գյումրիում գրեթե չի լինում ծանր մարմնական վնասվածք, որի վերաբերյալ եւ հեռուստատեսությամբ եւ լրատվամիջոցներով չլուսաբանվի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ