Սաակաշվիլու հրամանով պլանավորված է բանտում թունավորել «Մերաբիշվիլի, Ախալայա, Ուգուլավա» եռյակից մեկին. Ինաշվիլի


18:36 , 9 մարտ, 2015

Սաակաշվիլու հրամանով պլանավորված է բանտում թունավորել «Մերաբիշվիլի, Ախալայա, Ուգուլավա» եռյակից մեկին. Ինաշվիլի168.am-ը գրում է․

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության գլխավոր քարտուղար Իրմա Ինաշվիլու տեղեկություններով՝ մարտի 21-23-ին անձամբ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրամանով պլանավորված է բանտում թունավորել Վանո Մերաբիշվիլուն, Բաչո Ախալայային կամ Գիգի Ուգուլավային:

Ինաշվիլին այս մասին երեկ հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Ինաշվիլին ընդգծել է, որ չունի մանրամասն տեղեկություններ, թե այս եռյակից կոնկրետ ում կթունավորեն. «Սաակաշվիլին արդեն իսկ զոհաբերել է նրանց: Նրա հաշվարկն այն է, որ ամեն ինչում կմեղադրեն իշխանություններին, և Արևմուտքում այդ թունավորումը կներկայացվի այնպես, որ տեսե՛ք, թե ինչ է կատարվում Վրաստանում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ