18:35 , 9 մարտ, 2015
Այս պարզագույն ազդանշաններին ուշադրություն դարձրու, որպեսզի հասկանաս՝ արդյո՞ք քեզ համապատասխան մարդ է կողքիդ։
Միակ. սա կարող է բավականին անորոշ հնչել։ Ճիշտ մարդու կողքին գտնվելն անդրադառնում է ոչ միայն քո երջանկության, այլև քո առողջության վրա։ «Թունավոր» հարաբերությունների մեջ գտնվելը կարող է զրկել քեզ քո իրական երջանկությունից։
Ահա 10 խորհուրդ, որոնք կօգնեն կայուն հարաբերություններ ձևավորել.
1. Քո սիրելին քո լավագույն ընկերն է։ Դու 100% բնական ես, դու քեզ ազատ ես զգում և վայելում ես ձեր՝ միասին անց կացրած յուրաքանչյուր պահը։
2. Քո սիրելին այն մարդն է, ում ցանկանում ես տեսնել նույնիսկ ամենադժվար պահերին։
3. Դուք կարող եք իրարից հեռու գտնվել, բայց երկուսդ էլ անհարմար կզգաք։
4. Քո սիրելին հենց նա է, ում հետ կձգտես համտեսել սիրելի կերակրատեսակը, նայել «խուժան» շոուներ կամ էլ մոռանալ սեղանի շուրջ վարվելակերպի կանոնները, քանի որ դու ահավոր օր ես ունեցել։
5. Դու փոխզիջման ես գնում, միշտ չես պնդում քո տեսակետը։
6. Դու նրա մասին ավելի շատ ես անհանգստանում, քան քո մասին։
7. Դու գիտես, որ ամբողջ կյանքի ընթացքում փոխվելու ես և ծերանալու, սակայն ցանկանում ես հենց քո միակի հետ ծերանալ։
8. Եթե որևէ բան է պատահում՝ ահավոր, ոգեշնչող կամ էլ ուղղակի աննշան, քո սիրելին առաջինն է, ում հետ ցանկանում ես կիսվել։
9. Նա լրացնում է քեզ՝ կյանքդ ավելի ներդաշնակ դարձնելով։
10. Դու գիտես, որ ինչ էլ պատահի, նա միշտ քո կողքին կլինի և միշտ քո կողմից։