21:45 , 9 մարտ, 2015
Ամենահասանելի և մատչելի դիմակը, որ փարթամություն կհաղորդի մազերին. կեֆիր + մեղր + խմորիչ
Վերցնել 2 թեյի գդալ խմորիչ, ավելացնել ջուր կամ կաթ, և սպասեմ 1 ժամ:
Ապա վերցնել 2-3 թեյի գդալ մեղր, կես բաժակ ցանկացած թթու կաթնամթերք (ցանկալի է կեֆիր): Քսել մազերի ողջ երկարությամբ` մեծ ուշադրություն դարձնելով մազարմատներին և գլխամաշկին: Գլուխը փաթաթել պոլիէթիլենային թաղանթով, վրայից` տաք սրբիչ: Պահել 1 ժամ, կարելի է լվանալ խնձորի քացախի և ջրի լուծույթով: