18:10 , 9 մարտ, 201522-ամյա Լաուրա Քելին սովորում է Մանչեսթերի համալսարանում՝ Արվեստի պատմության ֆակուլտետում։ Աղջիկն աչքի է ընկնում իր վառ արտաքինով։ Փիրսինգներ, տարօրինակ կերպով ներկված հոնքեր ու բազմերանգ վարսեր։ Վերջերս նա իր մոր ու հոր հետ այցելեց տեղի ակումբներից մեկը։ Ակումբի աշխատակիցները մոտեցել են նրան ու խնդրել հեռանալ իրենց ակումբից, քանի որ իրենց մոտ նման արտաքինով մարդկանց չեն սպասարկում։ Ակումբի ղեկավարությունն ասել է, որ իր նախորդ այցելության ժամանակ աղջիկն իսկական խառնաշփոթ էր ստեղծել ակումբում, ու իրենք հենց այդ պատճառով են դուրս հրավիրել նրան։ Լորան բոլորովին այլ բան է պատմում իր նախկին այցելության մասին։ Նա ասում է, որ այնտեղ հավաքված հարբեցողները ծաղրել են իրեն առանց որևէ պատճառի ու «տրանսգենդեր» անվանել։ Նա ասում է, որ ինքը պարզապես կիբերգոթերի ենթամշակույթի ներկայացուցիչ է ու այդ պատճառով է այդ ոճին հետևում։



