Ամերիկայի ամենահայտնի հասարակաց տան փչացած սեփականատերը կավատությունն արվեստ է համարում


18:04 , 9 մարտ, 2015

Նևադայի Լայոն շրջանում հասարակաց տներն օրենքով թույլատրված են։ Այստեղի ամենամեծ հասարակաց տան՝ «Moonlite BunnyRanch»-ի սեփականատերը վերջերս հրատարակել է «Կավատի արվեստը» հուշագրությունը։ Գրքի 68-ամյա հեղինակ Դենիս Հոֆը փորձում է ջնջել «կավատ» բառի բացասական հարանշանակությունն (կոնոտացիա) ընթերցողների լեզվամտածողությունից։

Brothel: Dennis Hof, owner of Moonlight BunnyRanch, writes in his new memoir of his run-in with Marilyn Monroe and includes first-hand accounts from ex-girlfriends that show what it was like to be with a pimp

«BunnyRanch» հասարակաց տունը տարբերվում է մյուսներից յուրօրինակ գնային քաղաքականությամբ։ Այստեղի մարմնավաճառներն ազատ են իրենք որոշել, թե հաճախորդը որքան պետք է վճարի իրենց ծառայությունների դիմաց, սակայն որքան էլ որ կազմի գումարը, նրանք պարտավոր են դրանով կիսվել հասարակաց տան ղեկավարության հետ։

Life story: Hof, 68, opened his brothel in Lyon County, Nevada, in the early 1990s. His goal was to train prostitutes in investing, sales and negotiating prices for sexual favors

«Կավատի արվեստը» գրքում Հոֆը նկարագրում է, թե ինչպես է ոգեշնչվել Մերիլին Մոնրոյից ստացած համբույրից։ Այդ ժամանակ նա ընդամենը 8 տարեկան էր։ Մերիլինը մասնակցում էր մի կինոնկարի նկարահանումներին։ Սքանչելի աստղը մոտեցավ իրեն, համբուրեց այտն ու ներկայացավ։ Այդ ժամանակից ի վեր Հոֆի մոտ թուլություն առաջացավ երիտասարդ ու հեշտասեր շիկահերների նկատմամբ, ովքեր կարող էին հագուրդ տալ իր երևակայություններին։

Entertaining read: The Art of The Pimp will be released for sale on March 17. In the book he describes one mans search for love, sex, and money

Այնուամենայնիվ, նա իր աշխատանքային գործունեությունն անմիջապես հասարակաց տներից չսկսեց։ 1970-ականներին նա 5 լցակայան ուներ, սակայն 1972 թ.-ին գազի դեֆիցիտի հետևանքով նրա գործերն այնքան էլ լավ չէին գնում։ Հոֆը գործարք կնքեց մերսման սրահներից մեկի հետ, հետո սկսեց օգտվել այնտեղի աղջիկների ծառայություններից՝ գազով վճարելով դրանց դիմաց։ Պահի տակ նա հասկացավ, որ խենթի պես սիրահարվել էր մարմնավաճառներին։ 1990 թ.-ին նա գնեց «Moonlight Ranch» հասարակաց տունը 1 մլն. դոլարով։ Նա իր հասարակաց տանն աշխատող բոլոր կանանց սովորեցրեց՝ ինչպես ներդրումներ կատարել, գլուխ հանել առքուվաճառքից, բանակցել հաճախորդների հետ՝ սեռական ծառայությունների գնի հարցում համաձայնության գալու համար։

Smart money: Hof made sure the prostitutes were independent contractors who could refuse any act or customer. Earnings are split between the women and the house

Հոֆը մարմնավաճառներին այս կամ այն ծառայությունը մատուցելուց և այս կամ այն հաճախորդին սպասարկելուց հրաժարվելու ազատություն տվեց մարմնավաճառներին։ Այսպիսով մարմնավաճառներն իրենք էին որոշում, թե ինչ անել, ում հետ և ինչքանով։ Այս կարգուկանոնը արդյունավետ դուրս եկավ, և Հոֆի գործերն աջ էին գնում։ Ինչ վերաբերում է Հոֆի անձնական կյանքին, նա պարզ գիտակցում էր, որ ինքը միասեր չէ։ Նրա կյանքում եկավ մի պահ, երբ նա որոշեց հանդիպել բացառապես մարմնավաճառների հետ։ Նա հստակորեն հայտնում էր իր հետ հանդիպող բոլոր կանանց, որ չի պատրաստվում հավատարիմ մնալ նրանց։ Այնուամենայնիվ, ոչ մի կին չէր ցանկանում երկար մնալ նրա կողքին, հենց որ բացահայտում էր, որ Հոֆը միաժամանակ այլ կանանց հետ էլ է սեռական կապի մեջ մտնում։

All the women: Hof started dating prostitutes after realizing monogamy wasnt for him. He made sure all the women were aware that he was having sex with others

Բավական չէ մարմնավաճառներին սովորեցնել փող աշխատել։ Պետք է ողջ սրտով նվիրվես նրանց։ Եթե այստեղ անգամ ամենաչնչին վերապահումն անես, նրանք դա կզգան, ու դա կսպանի նրանց

գրում է Հոֆը։

Friends: Hof, pictured center, with best friend Ron Jeremy (left) and Joey Buttafuco, once told Jeremy that it wasnt enough to be a good guy, because if you hold back... they know it, and it kills them

65 տարեկանում նա սիրավեպ սկսեց իր հասարակաց տուն նոր ժամանած աղջիկներից մեկի հետ։ Վերհիշելով իրենց առաջին հանդիպումը՝ մարմնավաճառը պատմել է, որ իրենց առաջին հանդիպման ժամանակ Հոֆը ներկայացել է ու անմիջապես հետո կարգադրել իրեն հանվել։ Դրանից առաջ աղջիկը մարմնավաճառ չէր աշխատել ու ընդամենը մեկ  զուգընկեր էր ունեցել, ուստի նա սարսափեց Հոֆի այսչափ ուղիղ առաջարկից, սակայն ենթարկվեց նրան, քանի որ ի վերջո հենց մարմնավաճառ աշխատելու համար էր եկել հասարակաց տուն։ Ժամանակի ընթացքում նրանց միջև սիրավեպ սկսվեց, սակայն այն ավարտվեց նույնքան արագ, որքան արագ սկսվել էր։ Հոֆն ասում էր, որ այդ աղջիկն արդեն շատ մեծ է իր համար։ Իրականում այդ աղջիկն ընդամենը 23 տարեկան էր, իսկ Հոֆը՝ 65։ Հոգեթերապեֆտ Շիրան Հենքին հետևյալ կարծիքն է հայտնել Հոֆի մասին.

Նա դրդում է աղջիկներին խանդել իրեն ու տենչալ իր ուշադրությունը։ Նա միաժամանակ ծիծաղում է նրանց վրա՝ տեսնելով, թե ինչպես են նրանք իրար մազ փետում իր պատճառով։ Ցանկացած կավատի պես նա շահագործում է աղջիկներին։ Սա սադիստական պահվածք է, որը չի կարող ընդունելի լինել։   

Narcissist: During a first-hand account of being in a relationship with Hof, Cami Parker says that he tried to change the way she looked constantly, because everyone knows Dennis likes skinny little-girl bodies

Կարծես թե Հոֆին չի հաջողվում ջնջել մեր միջից «կավատ» բառի բացասական իմաստները։ Իր պահվածքով նա դեռ մի բան էլ վերահաստատում է մեր ունեցած պատկերացումները կավատների մասին։ Դե գուցե նա մի փոքր ավելի դեմոկրատ կավատ է, քանի որ բավականաչափ ազատություն է տալիս մարմնավաճառներին, սակայն դա դեռ շատ քիչ է կավատությունը դրական երևույթի քողի ներքո ներկայացնելու համար։