20:00 , 9 մարտ, 2015
ՀՀ Կենտրոնական բանկի տեղեկատվության համաձայն՝ 2014 թ. հունվար-դեկտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային դրամական փոխանցումները Հայաստան կազմել են 2 մլրդ 123 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա` 2013 թ-ի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 179 մլն դոլարով կամ մոտ 8 տոկոսով:
Հայաստանից դեպի արտերկիր դրամական փոխանցումներն անցյալ տարվա ընթացքում կազմել են 902 մլն դոլար՝ աճելով մոտ 50 մլն դոլարով:
Արդյունքում, դրամական զուտ ներհոսքը դեպի Հայաստան կազմել է 1 մլրդ 220 մլն դոլար` 2013-ի 1 մլրդ 450 մլն դոլարի դիմաց: Զուտ ներհոսքը նվազել է 230 մլն դոլարով: