Զավեն Բադոյանի գոլը ճանաչվել է նախորդ շաբաթվա աշխարհի լավագույնը (Տեսանյութ)


16:02 , 9 մարտ, 2015

Զավեն Բադոյանի գոլը ճանաչվել է նախորդ շաբաթվա աշխարհի լավագույնը (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է․

Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Զավեն Բադոյանւ Հայաստանի Բարձրագույն խմբի 17–րդ տուրի «Ալաշկերտի» դեմ խաղում (1:0) խփած գոլը bleacherreport.com–ի վարկածով ճանաչվել է անցած շաբաթվա աշխարհի լավագույն գոլ։

Հայ ֆուտբոլիստի գոլին իր գեղեցկությամբ ավելի բարձր է դասվել, քան «Վերդերի» հարձակվող Ֆրանկո Դի Սանտոյի (4–րդ տեղ), ՊՍԺ–ի պաշտպան Դավիդ Լուիսի (8) և «Լոս Անջելես Գելքսիի» առաջատար Ռոբի Քինի (9) գոլերը։