Աշխարհի ամենաարագ ծննդաբերող մայրիկի հինգերորդ բալիկն այնքան էր շտապում, որ... (PHOTO)


16:03 , 9 մարտ, 2015

Mila, Ava, Brody, Max and Sienna (L-R) were all born healthy despite only the eldest being born in the hospital

Մերի Գորջենսը հինգ երեխայի մայր է։ Նա կարող է ռեկորդ սահմանել և ճանաչվել աշխարհի ամենաարագ ծննդաբերող մայրիկը։ Իր վերջին երեխային նա ունեցել է ընդամենը երկու րոպեի ընթացքում։

Mary has never been given much warning when she goes into labour but even she couldnt be prepared for Brodys rapid-fire birth in January

35-ամյա Մերին բնակվում է Սիդնեյ քաղաքում։ Նրա երեխաներն այնքան արագ են ծնվում, որ նա անգամ չի հասցնում հիվանդանոց հասնել։ Մերիի առաջին երեխան ծնվել է հիվանդանոցում, երկրորդ և երրորդ երեխաները ծնվել են հիվանդանոցի ճանապարհին՝ ավտոմեքենայի մեջ, իսկ հաջորդ երկու երեխաները՝ տանը։ 

Rapid fire births: Mary and Simon Gorgens have had five children (Ava, Mila, Brody, Max and Sienna) and all births have been quicker than the last

Մերիի ու նրա ամուսին Սայմոնի հինգերորդ երեխան ծնվեց հունվարի 31-ին։ Մերին վաղ առավոտյան արթնացավ։ Նա արթնացրեց ամուսնուն, ով մի պահ բաղնիք մտավ։ Երբ նա բաղնիքից վերադարձավ ննջասենյակ, Մերին այլևս միայնակ չէր, այլ իրենց նորածին որդի Բրոդիի հետ։

Mary Gorgens, 35, was given just two minutes warning before she gave birth to her son Brody  on the floor of her Sydney bedroom on January 30

Ես ոչ մի տհաճ զգացողություն, ոչ մի ցավ չունեի։ Ես չէի սպասում, որ երեխաս հենց այդ օրը կծնվի։

Գորջենսների ընտանիքն արդեն սովոր է անսպասելի ու գերարագ ծնունդներին։ Երբ ծնվեց նրանց առաջին որդի Մաքսը, տիկին Գորջենսը հազիվ հասավ հիվանդանոց։ Մնացած դեպքերում բանը հիվանդանոցին չէր հասնում։

The couples eldest son Max was born in December 2008. It took just two hours from the time Mary felt the first twinge and they made it to the hospital with just 12 minutes to spare

Գորջենսների ավագ որդի Մաքսը ծնվել է 2008 թ. դեկտեմբերին 2 ժամում։

It took 90 minutes for baby Ava to arrive in August 2010 when she was born on the way to the hospital. She was still in her amniotic sack and the midwife found her inside her mothers pants 

Զույգի երկրորդ երեխան՝ Ավան, ծնվեց 2010 թ. օգոստոսին՝ դեռ հիվանդանոց չհասած։ Նա այն հազվագյուտ երեխաներից  է, ովքեր ծնվում են իրենց սաղմնապարկի մեջ։ Մեքենայի մեջ ծնված այս փոքրիկը չէր արտասվել ծնվելիս։ Անգամ այն ժամանակ, երբ հիվանդանոցում բուժքույրը հանեց փոքրիկին մոր տաբատի միջից, լացի ձայն չլսվեց։ Մերին վախենում էր նայել երեխային՝ մտածելով, որ նա կարող էր մեռելածին լինել, սակայն նրա հետ ամեն ինչ կարգին էր։ Պարզապես սաղմնապարկում ծնված երեխաները ծնվելիս չեն լացում։ Քանի որ երեխան ծնվեց մեքենայում, Սայմոնն ինքն ստանձնեց տատմոր դերը և կտրեց պորտալարը։

Sienna was born in December 2011 when her dad pulled onto a median strip en route to the hospital. Mary was 50 minutes into labour when Ava arrived

Սիեննան ծնվել է 2011 թ. դեկտեմբերին 50 րոպեի ընթացքում։ Նրա ծնվելիս ևս Մերիի ամուսինն է ընդունել ծնունդը, քանի որ զույգին նախքան երեխայի ծնվելը հիվանդանոց հասնել չի հաջողվել։ Սիեննան նույնպես սաղմնապարկում է ծնվել։ Սայմոնը սեփական մատներով է պատռել սաղմնապարկը։ Նա այնքան շփոթված էր, որ չգիտեր ինչ անել։

Mary and Simon didnt even make it to the car when Mila was born in March 2013. The couple were given 10 minutes warning before the baby popped out on the bedroom floor

Մերին ու Սայմոնը ոչ միայն հիվանդանոց չհասան, այլև անգամ մինչև մեքենա չհասան Միլայի ծնվելիս՝ 2013 թ. մարտին։ Երեխայի ծննդից ընդամենը 10 րոպե առաջ նրա մայրիկի մոտ ցավեր սկսվեցին։ Մինչև շփոթված ամուսինն այս ու այն կողմ կվազեր, Միլան հենց ննջասենյակում էլ ծնվեց։

Mary hasnt had pain relief in any of her five births because there hasnt been enough time

Մերիի ընկերները կատակում են, որ նա կարող է փռշտալով երեխա ունենալ։

Իմ բախտը բերել է, որովհետև թեպետ մենք հիվանդանոցում չէինք ծննդաբերության ժամանակ, ի վերջո ամեն ինչ շատ հարթ էր ընթանում, և բոլոր երեխաներս առողջ էին ծնվում։ Օրգանիզմի հնարավորությունները պարզապես զարմանալի են։

Mary went to the toilet  after feeling a slight twinge but had to quickly waddleback to the bedroom when she felt her sons head starting to come out. Her son Brody was born just two minutes later in her bedroom

Ամեն երեխայից հետո ծնդաբերության ժամանակահատվածը գնալով կրճատվում էր, սակայն զույգի հինգ երեխաներից ամենաշատը Բրոդին էր շտապում։ Ընդամենը երկու րոպե լույս աշխարհ գալու համար. համաձայնվեք, որ սա իսկական ռեկորդային ցուցանիշ է։ Հինգ փոքրիկների մայրիկն անշուշտ շատ գոհ է իր երեխաների այսպես ասած «շտապողականությունից»։ Ուրիշ մայրիկների մոտ երկունքի ցավերն իսկական տանջանք են, իսկ նա չի էլ նկատում, թե ինչպես են դրանք անցնում։

Simon has delivered the three youngest children because they couldnt make it to the hospital in time