15:38 , 9 մարտ, 2015
Life.panorama.am-ը գրում է․
Այսօր՝ մարտի 8-ին, ժամը 19:15-ին մեկնարկում է «Արմնյուզ» հեռուստաընկերության նոր եթերաշրջանը: Հեռուստաընկերության նորանշանակ տնօրենը ռեսժիսոր Հրաչ Քեշիշյանն է, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Իրինա Վարդանյանը: «Արմնյուզ»-ն այսուհետ հեռուստադիտողներին է ներկայանալու նոր ձևաչափով. այն լինելու է երիտասարդական-ժամանցային հեռուստաալիք, որտեղ ցուցադրվելու են լավագույն նոր ֆիլմերը, տեսահոլովակները ժամանցային, կրթական ու մանկական հաղորդումները:
«Փորձել ենք այնպես անել, որ «Արմյուզի» եթերը հետաքրքիր լինի բոլոր տարիքային խմբերի՝ երեխաների, երիտասարների ու մեծահասկակների համար: «Արմնյուզն» այնուհետ դառնում է երաժշտական-ժամանցային հեռուստաալիք: Ամեն օր մեր հաղորդավարներն ուղիղ եթերում կներկայացնեն օրվա՝ ինչպես ժամանցային, այնպես էլ լրատվական անցուդարձը: Հաղորդումների շրջանակներում կկազմակերպվեն բազմազան խաղեր, մրցույթներ, տաղավարներում կհյուրընկալվեն հանրահայտ մարդիկ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ