Բաղադրությունը
500 գրամ աղացած հավի միս
200 մլ կաթ
Քաղցր պղպեղ 1 թեյի գդալ
Աղ, պղպեղ՝ ըստ ցանկության
Հավի համեմունքներ (մենք ընտրել ենք գրիլի համար նախատեսված համեմունք)
Պատրաստման եղանակը
Աղացած միսը խառնել կաթի հետ, դնել սառնարան 30-40 րոպե, հանել սառնարանից, ավելացնել բոլոր համեմունքները խառնուրդին և լավ խառնել: Եթե ունենք հրուշակեղենի համար նախատեսված ներարկիչ, լցրեք մեջը, իսկ եթե ոչ, լցրեք
պոլիեթերային տոպրակի մեջ և կտրեք 1,5-2 սմ տրամագծով: Եփեք եռացրած ջրում 10 րոպե։