15:12 , 9 մարտ, 2015Panorama.am-ը գրում է․
«Հայաստանում շատ յուրահատուկ իրավիճակ է ստեղծվել, երբ բոլորս՝ այդ թվում իշխանություններն ու ընդդիմությունը, իրար արժենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
Ըստ նրա, 1991 թվականից նույն դեմքերի հետևից մի քանի անգամ գնում են այն պարագայում, երբ այդ դեմքերը թե իշխանության, թե ընդդիմադիր դաշտում արդյունք չեն տվել. «Ֆենամենալ մի երևույթ է մեզ մետ, քանի որ պետության կառավարման հարցում համար մեկ ցուցանիշը պետք է լինի արդյունքը»:
«Մարդիկ պարբերաբար տապալում են իրենց գործունեությունը՝ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր, թե՛ քաղաքացիական թևերում, բոլոր ոլորտներում, բայց արի ու տես, որ որոշ ժամանակ հետո նորից նրանց հետևից գնում են մարդիկ, ավելին՝ ամեն մեկի շուրջ կուռ վկաների խումբ է ստեղծվում՝ անկախ նրանից հաջողություն կա, թե չկա, միշտ պաշտպանում են: Հետաքրքիր մի արտահայտություն կա, որը դարեր շարունակ մեզ բնորոշ է՝ բարոյական հաղթանակ: Բարոյական հաղթանակ ասում են այն ժամանակ, երբ դե ֆակտո պարտություն են կրել: Հիմա մեկ այլ արտահայտություն է շրջանառության մեջ դրվել՝ տակտիկական նահանջ: Եկեք բառախաղերով չխաղանք՝ պարտություն է, ընդունեք պարտություն է»,- ասաց փորձագետը:
Հարություն Մեսրոբյանի խոսքով, 2014 թ-ից սկսվել է հետաքրքիր մի գործընթաց՝ բացահայտումների արագությունը մեծ թափ է հավաքել: Նա նշեց, որ որպես կառավարման փորձագետ, իր համար մեկ չափանիշ կա բացահայտումների՝ արդյունք չտալը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ