14:06 , 9 մարտ, 2015
1in.am-ը գրում է․
eBay-ում ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի համերգի օդի փաթեթը վաճառվել է 60 հազար դոլարով։ Այս մասին գրում է The Sydney Morning Herald-ը։
Փոքր փաթեթն աճուրդի էր դրվել մոտ 1 շաբաթ առաջ՝ 5 դոլար մեկնարկային գնով։ Երբ լոտի արժեքը հասել է 60.100 դոլարի, այն աճուրդից հանվել է։ Ենթադրվում է, որ վաճառքը հաջողությամբ է իրականացվել։
Վաճառողը ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այն, որ իսկապես ներկա է եղել համերգին։
Նշվում է, որ գնորդը կստանա միայն թափանցիկ փաթեթ՝ գրությամբ. «Օդ Քանյե Ուեսթի շոուից»։


