Ռադիոլրագրող Մեմֆիս Տադեուսին ձերբակալել են այն բանից հետո, երբ նա նախկին կնոջ կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութը «լայք» է արել:
Նախկին կնոջ հետ ամուսնալուծության ընթացքում կինը հասել էր նրան, որ դատարանն արգելել էր Մեմֆիսին որևէ կերպ շփվել կնոջ հետ:
Եվ ահա նախկին ամուսնու կողմից «լայքը» կինը գնահատել է իբրև շփում սկսելու միջոց և ոստիկանություն դիմել:
Ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, ով ավելի ուշ բաց է թողնվել 1 000 դոլարի դիմաց:
Հ.Գ. Ի՞նչ ես արել, ինչի՞ համար են դատել քեզ։ Դե նախկին կինս վիդեո էր գցել ֆեյսբուք, լայք եմ տվել, տենց բերդ են գցել: