Օրական 20 րոպե, և Դուք այլևս չեք ունենա քթի վիրահատության կարիք


12:31 , 9 մարտ, 2015

Գեղեցկությունը զոհեր է պահանջում: Ճապոնացիների վերջին գյուտը հենց այդ մասին է վկայում:
 

 Նրանց առաջարկած նորույթը` Hana Twin Nose-ը, հետաքրքիր հարմարանք է, որն ամրացվում է քթին և ժամանակի ընթացքում ուղղում այն:

Բավական է սեղմիչը քթի վրա պահել օրական 20 րոպե, և ուղիղ քիթը պատրաստ է: Երկու կողմից սեղմող պլաստմասե հարմարանքը ճնշում է գործադրում քթոսկրի վրա և շտկում թերությունները:

Սակայն սա միակ հետաքրքիր նորությունը չէ կանանց համար: Միևնույն ընկերությունն առաջարկում է նաև ժպիտի հետևանքով առաջացած կնճիռները շտկող և հարթեցնող պլաստմասե հարմարանք:

Այն ամբողջովին գրկում է գլուխը, իսկ այտերը թեթև սեղմող ագրեգատը վերացնում է ժպիտի հետևանքով առաջացած կնճիռները, որոնք ի հայտ են գալիս տարիքի հետ:

image

image

image