Մեսսին գերազանցել է Պելեի ռեկորդը


11:00 , 9 մարտ, 2015

1in.am-ը գրում է.

Pelé-y-Messi

Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին շարունակում է ռեկորդներ սահմանել: Մեսսին կարողացել է գերազանցել բրազիլացի լեգենդար հարձակվող Պելեի ռեկորդը` 6 մրցաշրջանների ընթացքում խփած գոլերի քանակով:

Այդ ընթացքում կատալոնական ակումբի հարձակվողը 315 գոլ է խփել: Սակայն Լեոն դեռ 19 խաղ ունի, և կարող է էլ ավելի մեծացնել գոլերի քանակի տարբերությունը:

Հիշեցնենք` Պելեն սահմանել էր այդ ռեկորդը 1958-1963 թվականների միջև ընկած ժամանակահատվածում` խաղալով «Սանթոս»-ի կազմում: